ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Վերջնախաղի մեջ ենք

Վերջնախաղի մեջ ենք
01.07.2025 | 10:13

Դեղին մամուլից եկածը դեղնացրեց մտքերը, և շատերը դեղնածի փոխարեն իրենց հպարտ զգացին: Դեղնացրեց Արցախը, և այն ընկավ: Դեղնացրեց հերոսությունը և այն վերածեց դասալքության: Դեղնացրեց Սփյուռքը, և այն լուծարվեց: Դեղնացրեց Հայաստանը, և այն հյուծվեց: Դեղնացնում է պետությունը, և այն վերածվել է անունակ ու աննպատակ մեկ հոգու դեղին պատկերացումների գործիքի: Դեղնացրել է ժողովրդավարությունը, և այն արդեն վերածվել է դեղին ավտոկրատիզմի: Դեղնացնում է Հայ Առաքելական Եկեղեցին, և այն դիմադրում է: Դեղնացնում է հեղինակություններին և նվիրյալներին, ովքեր դեմ են իրեն, ու բանտ ուղարկում, իսկ նրանք դիմադրում են: Դեղինից հետո սկսվում է մաղձը, հետո՝ լեղին:

Ժամանակն է ոչ թե պերմանենտ պաշտպանվել մաղձից և մարտահրավերներից, այլ մարտահրավերներ նետել և գրոհել ամեն դեղինին: Նրանք ամեն բան անում են ապացուցելու համար, որ դեղին չեն մենտալ ու բովանդակային առումով: Որքան փորձում են, այնքան ավելի են ապացուցում, որ բնույթով դեղին են, իսկ ներքուստ՝ մաղձային: Դա այլևս չեն էլ թաքցնում: Հուսահատվելը ամենահեշտ բանն է: Օտարեք հուսահատությունը ձեզանից:

ՎԵՐՋՆԱԽԱՂԻ ՄԵՋ ԵՆՔ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1285

Մեկնաբանություններ